Գարեգին Երկրորդ. Հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար 30 մայիսի 2011 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայ Առաքելական եկեղեցին հետևողական կլինի, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցում արդարությունը հաղթանակի: Այդ մասին Երևանում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում հայտնել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը : Կաթողիկոսը նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է հանձնաժողով ստեղծելու` Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, հանձնաժողովը զբաղվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների համակարգմամբ: Գարեգին Երկրորդի խոսքով, այդ հանձնաժողովը կարևոր դեր է խաղալու, որպեսզի միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում: «Վերջին տասնամյակների ընթացքում շատ երկրներ, միջազգային, կրոնական կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն այն համոզմունքով, որ այդ ձաստի ճանաչումը կարևոր քայլ է ամբողջ աշխարհում արդարության հաստատման համար»,- ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ավելացնելով, որ հայ ժողովուրդը կշարունակի պայքարը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Ընդ որում` նա նկատել է, որ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման միջոցով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջխաղացումն ավելի արդյունավետ կլինի: 10 30.05.11 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստը Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով Նրանց մոտ հայտնաբերվել է սառը զենքի նմանվող առարկա՝ մեկական ծալովի դանակ «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |