«Հայազնը» արդեն հավաքել է 4000 ստորագրություն Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու օգտին 15 հունիսի 2011 - 10:57 AMT PanARMENIAN.Net - «Հայազն» հասարակական կազմակերպությունը ստորագրահավաք է կազմակերպել «Շուշի» առանձին գումարտակի նախկին հրամանատար, ղարաբաղյան պատերազմի հերոս, Լիբանանի քաղաքացի Ժիրայր Սեֆիլյանին հայկական քաղաքացիություն տրամադրելու համար: Ինչպես նշել է լրագրողների հետ զրույցում կազմակերպության վերահսկիչ մարմնի անդամ Արմեն Մկրտչյանը, Սեֆիլյանը բազմիցս դիմել է Հայաստանի և Արցախի իշխանություններին քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրան մերժել են: Մկրտչյանը հաղորդել է, որ հուլիսի 10-ին լրանում է Ժիրայր Սեֆիլյանի 44 տարին, և «Հայազն» շարժման ակտիվիստները երթով գնալու են նախագահի նստավայրի մոտ և հանձնելու ստորագրություններով ուղերձը: Նա հավելել է, որ արդեն կա 4000 ստորագրություն: Մկրտչյանը նաև նշել է, որ իրենց կազմակերպությունը ստեղծվել է 2009-ին, զբաղվում է երիտասարդության ազգային-հայրենասիրական դաստիարակությամբ և կապված չէ ոչ մի քաղաքական ուժի հետ: Ժիրայր Սեֆիլյան (ծնվ. 1967, Բեյրութ, Լիբանան) - հայ ազատամարտիկ է, ռազմաքաղաքական գործիչ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատարը և «Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի» համակարգողը։ Լիբանանյան քաղաքացիական պատերազմի տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասերի պաշտպանությանը։ 1990 թվականից Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան, որպես ռազմական հրահանգիչ մասնակցել հայկական ջոկատների կազմավորմանը։ 1991-ից որպես մարտական հրամանատար մասնակցել է Արցախի մի շարք շրջանների պաշտպանությանը, 1992 թ. գլխավորել է «Շուշի» առանձնակի գումարտակը։ Կարևոր դերակատարում է ունեցել Շուշիի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների ազատագրման գործում։ Մասնակցել է ԼՂՀ Պաշտպանության բանակիկազմավորմանը, պարգևատրվել է «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով և այլ մեդալներով։ ՀՀ բանակի փոխգնդապետ է։ Նախապես անդամակցել է ՀՅԴ-ին։ 2001-ից գլխավորում է «Ազատագրված տարածքների պաշտպանության» նախաձեռնությունը, հանդես գալիս այդ պատմական շրջանների բնակեցման օգտին։ 2006 թ. մարտընկեր Վարդան Մալխասյանի հետ ձերբակալվել է ու բանտարկվել։ Միջազգային փորձագետները գտնում են որ նրա դատավարությունը ունի քաղաքական դրդապատճառներ: 2008թ.-ին Ժիրայր Սեֆիլյանը ազատ է արձակվել` պատժաժամկետը ավարտվելուց հետո։ 2008թ.-ի աշնանը Սեֆիլյանը այլ գործիչների հետ հիմնադրեց «Միացում» ազգային նախաձեռնությունը, իսկ 2009-ի աշնանը` «Սարդարապատ» շարժումը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |