Հայաստանում ամփոփում են ՏԻՄ ձևավորման 15-ամյակի արդյունքները

Հայաստանում ամփոփում են ՏԻՄ ձևավորման 15-ամյակի արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման համար պետք է ստեղծվի ֆինանսական և տնտեսական բազա, ինչը թույլ կտա ավելացնել այդ մարմինների հնարավորությունները: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում՝ նվաճումները, հիմնախնդիրները, հեռանկարները» խորհրդաժողովում: Խորհրդաժողովի կազմակերպիչն է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստանի համայնքների ֆինանսիստների միությունը, ինչպես նաև USAID-ին:

Ըստ նրա, համաժողովն անց է կացվում մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանը տոնում է իր ակախության 20-ամյակը և ՏԻՄ 15-ամյակին նվիրված բազմաթիվ միջոցառումների շարքում: «Այս ընթացքում մենք անցել ենք ճիշտ մոդելի որոնումների ճանապարհով, որը մի կողմից, կհամապատասխաներ ընթացիկ զարգացումներին, մյուս կողմից՝ հիմքեր կստեղծեր նրա համար, որ ՏԻՄ մարմինները կարողանան իրականացնել իրենց գործառույթները»,-ասել է նա:

Անդրադառնալով համակարգի կայացմնը՝ վարչապետն ասել է, որ այդ ընթացքում աշխատանք է կատարվել օրենսդրական ոլորտում, ինչը թույլ տվեց ապահովել այդ ինստիտուտի կայացումը Հայաստանում: Նա նաև հավելել է, որ պետկառավարման գործառույթները աստիճանաբար կփոխանցվեն ստորին օղակներին, ինչը թույլ կտա տեղերում առավել արդյունավետ լուծել առկա խնդիրները, «որպեսզի մեր քաղաքացիների կյանքն առավել բարվոք լինի, իսկ ծառայությունները՝ մատչելի ու որակյալ»:

4  01.11.11 - Տեղական տարածքային կառավարման համակարգի զարգացմանը նվիրված գիտաժողով
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---