Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ Հայաստանի ՏԻՄ համակարգը կայացել է

Արմեն Գևորգյանը հայտարարել է, որ Հայաստանի ՏԻՄ համակարգը կայացել է

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանին հաջողվել է զգալիորեն բարձրացնել բյուջետային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններում։ Այդ մասին նոյեմբերի 1-ին Երևանում հայտարարել է տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ելույթ ունենալով «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում. ձեռքբերումները, հիմնախնդիրները, հեռանկարները» խորհրդաժողովում։ Հանրապետությունում ՏԻՄ ստեղծման 15-ամյակին նվիրված համաժողովի կազմակերպիչներն են տարածքային կառավարման նախարարութունը, Հայաստանի համայնքների ֆինանսիստների միությունը, USAID-ն։

Գևորգյանը փաստել է, որ «Հայաստանի ՏԻՄ համակարգը կայացել է»։ Մասնավորապես, նրա խոսքով, նախարարության առջև խնդիր է դրված ունենալ կենսունակ, խոշոր, կայուն տեղական ինքնակառավարման մարմիններ, որոնք կաշխատեն թափանցիկ և արդյունավետ, իսկ բնակչությունը կկարողանա օպերատիվ լուծել իր խնդիրները։

Ինչպես հայտնել է նախարարը, 2011-ի հունվարի 1-ի դրությամբ 2008-ի հունվարի համեմատ ՏԻՄ սեփական եկամուտներն ավելացել են 6,5 մլրդ դրամով։ Դրա հետ կապված նա նշել է, որ դա թույլ է տվել համայնքներին սեփական միջոցների հաշվին ավելացնել կապիտալ ծախսերը։ «Առանց Երևանը հաշվի առնելու 2009-ին սեփական միջոցների հաշվին կատարվել են 6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, իսկ 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 8 մլրդ դրամ»,- ասել է նա։

Բացի դրանից, ՏԿ նախարարությանը հաջողվել է կրճատել աշխատավարձերի և սոցիալական վճարումների պարտքը 2008-ի հունվարի 2,3 մլրդ դրամից մինչև ներկայիս 380 մլն դրամ։

4  01.11.11 - Տեղական տարածքային կառավարման համակարգի զարգացմանը նվիրված գիտաժողով
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---