ՀՀ ԱԳՆ. Հայ-բելառուսական համագործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ոլորտներում

ՀՀ ԱԳՆ. Հայ-բելառուսական համագործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ոլորտներում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Իգոր Պետրիշենկոյին, ով Հայաստան է ժամանել ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվությունների մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-բելառուսական ավանդական ջերմ կապերը շարունակական զարգացում են ապրում համագործակցության բոլոր ոլորտներում:

Հանդիպմանն երկուստեք ընդգծվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Զրուցակիցները, նշելով լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, միաժամանակ շեշտեցին այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Իգոր Պետրիշենկոն անդրադարձան երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերին:

4  01.11.11 - ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելառուսի ԱԳ փոխնախարար Իգոր Պետրիշենկոյին
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---