ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանը երախտապարտ է Ռուսաստանին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքների վերացման գործում ցուցաբերած աջակցության համար: Այդ մասին Հայաստանում տեղի ունեցած աղետի 15-րդ տարեդարձի նախօրեին, հայտարարել է Հայերի համաշխարհային կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՌԻԱ «Նովոստի»-ում այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Ավերիչ երկրաշարժից ընդամենը ժամեր անց տուժածներին օգնության հասան ԽՍՀՄ Զինված ուժերի ստորաբաժանումները եւ սահմանապահները, հիշեցրել է գեներալ-մայոր Նիկոլայ Տարականովը, որը մի քանի ամիս շարունակ եղել է մարդկանց փրկությամբ եւ տարերքի հետեւանքների վերացմամբ զբաղվող ռազմական կազմավորումների հրամանատարը: «Միայն մեկ Երեւանյան գունդը մի քանի օրում փրկել է փլատակների տակ հայտնված 400 մարդ»,-հաղորդել է նա: «Մենք Ռուսաստանում մեր հայ ընկերների հետ նշում ենք այդ օրը որպես հիշատակի օր: Վիշտը մերձեցրել է մեր ժողովրդներին»,-ասել է գեներալը: Հիշեցնենք, որ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Ստորգետնյա ցնցումները մինչեւ յոթ բալ ուժգնությամբ Ռիխտերի սանդղակով 30 վարկյանում ավերեցին Սպիտակը, Լենինականը, Ստեփանավանը, Կիրովականը: Զոհվեց 25 հազար մարդ, գրեթե նույնքանը ստացան վնասվածքներ: 514 հազար մարդ զրկվեցին ծածկից: Ընդամենը երկրաշարժից տուժել են 21 քաղաք եւ շրջան, ինչպես նաեւ 350 գյուղ, որից 58-ը ավերվել էր հիմնահատակ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---