ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊՀ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՀՆԱ-Ի ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճի տեմպերով Հայաստանը 15,7 տոկոս ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների շարքում: ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների հանաձայն, ՀՆԱ-ի աճի բարձր տեմպեր են արձանագրվել նաեւ Ադրբեջանում` 10,8 տոկոս եւ Տաջիկստանում` 10,6տոկոս: Հայաստանն ԱՊՀ առաջատարն է նաեւ 2003 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալի աճի ցուցանիշներով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը Հայաստանում աճել է 19,1 տոկոսով, Վրաստանում` 10,4 տոկոսով, Ադրբեջանում` 5,6 տոկոսով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---