ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԻՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանն Մաասթրիխում իր ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությունն այն մասին, թե չի հաջողվել փոխհամաձայնության հանգել ԵԱՀԿ նախարարների խորհրդի ղարաբաղյան խնդրի վերաբերյալ վերջնական փաստաթղթի բովանդակության առնչությամբ, որակել է սուտ եւ ռեւիզիոնիստական: Վ.Օսկանյանի խոսքերով, նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի ներկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են փաստաթղթի տեքստը եւ հանգել որոշակի փոխհամաձայնության նրա բովանդակության վերաբերյալ: Անորոշ է մնացել միայն մեկ հարց. արդյոք Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հայտարարությունը կօգտագործվի Նախարարների խորհրդի վերջնական փաստաթղթի տեքստում: ԵԱՀԿ աղբյուրների համաձայն, տվյալ հարցում Վարդան Օսկանյանն ու Վիլայաթ Գուլիեւը եկել էին համաձայնության, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը կօգտագործվի այն դեպքում, եթե ԵԱՀԿ նախարարների խորհրդի վերջնական փաստաթղթի մեջ ներառվեն նաեւ այլ հակամարտությունների մասնավորապես, մերձդնեստրյան եւ վրաց-աբխազական հակամարտությունների վերաբերյալ: Վարդան Օսկանյանը ափսոսանք է հայտնել Վիլայթ Գուլիեւի կողմից փաստերի նման խեղաթյուրման առիթով` նշելով, որ «դա անվստահություն է ստեղծում կողմերի միջեւ, որոնք պետք է շարունակեն բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---