Թրայան Հրիսթեա. Ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ բանակցությունները կմեկնարկեն մոտ ապագայում

Թրայան Հրիսթեա. Ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ բանակցությունները կմեկնարկեն մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ ԵՄ բանակցություններն ազատ առևտրի գոտիների ստեղծման շուրջ կմեկնարկեն մոտ ապագայում: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵՄ առաքելության նորանշանակ ղեկավար Թրայան Հրիսթեան ԵՄ-Հայաստան նիստում: ԵՄ առաքելության ղեկավարը հաստատել է միության հավատարմությունը տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդման հարցում: «Արևելյան գործընկերությունը այդ երկրների հետ ԵՄ կապերն ամրապնդելու ձգտման վառ ապացույց է»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ Հայաստանը բավականին լավ ցուցանիշներ ունի եվրաինտեգրման գործընթացում: Հրիսթեքն նաև ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանում կայունության հաստատման անհրաժեշտության վրա:

Իր հերթին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը կատարել է 2009-11թթ. եվրաինտեգրման ծրագրի բոլոր պայմանները և այժմ նախապատրաստում է 2011-13թթ. գործողությունների պլանը, «որը նախատեսվում է ներկայացնել նախագահին 2012թ. առաջին կիսամյակում»:

4  14.12.11 - Կայացավ Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի նիստը
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---