ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը մտնում է Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման նոր փուլ: Այդ մասին, ներկայացնելով եվրաինտեգրման հարցերի ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի հաշվետվությունը, հայտարարել է այդ ԵԽ հանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, ներկայումս այդ հանձնաժողովը արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկում է Եվրախորհրդի կողմից մշակված Հայաստանի պարտավորությունների կատարման ժամանակացույցը, որը մարտի սկզբին վերջնականապես կհամաձայնեցվի ԵԽԽՎ-ի հետ: Տ.Թորոսյանը առանձնացրել է այդ պարտավորությունների շրջանակներում մշակվելիք եւ ընդունվելիք օրինագծերի չորս հիմնական խումբ` բարեփոխումներ դատաիրվական ոլորտում, ինքնակառավարման մարմինների համակարգում, սահմանադրական փոփուխություններ, ինչպես նաեւ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում եւ հանրահավաքների ու ցույցերի անցկացման մասին օրենքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---