2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ 82 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ

PanARMENIAN.Net - 2003 թվականին փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով Հայաստանի կառավարությանը առընթեր Փախստականների եւ միգրացիայի գործերի վարչությանն է դիմել 82 օտարերկրյա քաղաքացի: Ինչպես «Ռեգնում» տեղեկատվական գործակալությանը հաղորդել է վարչության իրավաբանական բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, նրանցից 63-ը Իրաքից են: Նրա խոսքերով, Իրաքի 29 քաղաքացու տրամադրվել է ժամանակավոր կացարան, մյուսների թեկնածությունները ուսումնասիրվում են: Նման խնդրանքով Հայաստանին են դիմել նաեւ Թուրքիայի երկու քաղաքացիներ` մեկին տրամադրվել է ժամանակավոր կացարան, երկրորդի թեկնածությունը ուսումնասիրվում է: Դիմել են նաեւ Իրանի քաղաքացիներ` ստացված վեց դիմումներից երկուսը մերժվել են, երեքը գտնվում են ուսումնասիրման փուլում, մեկ խնդրանք մերժվել է հայցվորի խնդրանքով: Հայաստանում ապաստան ստանալու խնդրանքով դիմել է նաեւ Սիրիայի չորս քաղաքացի` մեկ հայտ մերժվել է, երեքը` ուսումնասիրման փուլում են: Եղել են դիմումներ նաեւ Ուկրաինայի, Լեհաստանի, Ղազախստանի, Աբխազիայի եւ Չեխիայի քաղաքացիներից: 2003 թվականի դեկտեմբերի դրությամբ, Հայաստանում ապաստան տրամադրելու դիմումներով որոշման է սպասում 37 հոգի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---