12

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԹԵՀՐԱՆՈՒՄ ՉԷԻՆ ՍՊԱՍՈՒՄ

19 փետրվարի 2004 - 22:54 AMT  15:17 GMT
Հայ հեռուստալրագրողները զրկված կլինեն փետրվարի 20-ին Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու հնարավորությունից:

ՀՅԴ-Ն ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕԳՏԻՆ ԱՌԱՆՔ ՈՐԵՎԷ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆԿԱՐԱՅԻ ԿՈՂՄԻՑ

19 փետրվարի 2004 - 22:20 AMT  15:17 GMT
ՀՅԴ Գերագույն բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքերով, հենց Թուրքիան է փակել Հայաստանի հետ սահմանը, ուստի եւ երկկողմ հարաբերություններ հաստատելու դեպքում Անկարայի կողմից առաջ քաշվող նախապայմաններն անընդունելի են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

19 փետրվարի 2004 - 22:18 AMT  15:17 GMT
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 21-ին կմեկնի Մոսկվա` մասնակցելու «Դաշնության խորհուրդ. տասնամյակի փորձ, արդյունքներ եւ հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովին:

ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ ԿԱՆԱԴԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎԸ

19 փետրվարի 2004 - 21:57 AMT  15:17 GMT
Այդ կապակցությամբ Ամերիկայի թուրքական անսամբլեան լուրջ հակաքարոզչություն է ծավալել` կանխելու համար նման բանաձեւի ընդունումը` կանադացի պատգամավորներին հղելով շուրջ 400 նամակ:

ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ԳԱԶԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՅԻՆ

19 փետրվարի 2004 - 20:33 AMT  15:17 GMT
Այսօր առավոտյան Բուդապեշտում ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը գազանաբար սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին` երկուսն էլ Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից էին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

19 փետրվարի 2004 - 19:57 AMT  15:17 GMT
Այդ կապակցությամբ լուծարվել է ՀՀ նախագահին կից գործող մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԻՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԹԱՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

19 փետրվարի 2004 - 19:35 AMT  15:17 GMT
Իրանի Խորասան նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Սեյյեդ Մոհամմադ Խաթամիին:

ԼՂ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՍՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐԻ «ՓՈՔՐ-ԻՆՉ ԱԶԱՏՈՐԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

19 փետրվարի 2004 - 18:56 AMT  15:17 GMT
Այդ մասին հայտարարել է Աշոտ Ղուլյանը` մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում Պեր Գարթոնի խոսքերը ղարաբաղյան կողմի հնարավոր զիջումների մասին:

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ Է ԽՆԴՐԵԼ 82 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ

19 փետրվարի 2004 - 18:24 AMT  15:17 GMT
Նրանցից 63-ը Իրաքից են, իսկ երկուսը` Թուրքիայից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՍՊԱՌԵԼ ԻՐԵՆ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ

19 փետրվարի 2004 - 18:20 AMT  15:17 GMT
Եթե նման քաղաքականություն իրականացնեն նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը, ապա տարածաշրջանում կայունությունը կլինի շատ ավելի երաշխավորված, ասել է ՀՀ նախագահը:
12
---