ԼՂ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՍՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԵԿՈՒՑՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՔԵՐԻ «ՓՈՔՐ-ԻՆՉ ԱԶԱՏՈՐԵՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի գծով Եվրախորհրդարանի զեկուցող Պեր Գարթոնը «փոքր-ինչ ազատորեն է մեկնաբանել» Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքերը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը` մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանին վերջերս տված հարցազրույցում Պեր Գարթոնի խոսքերը ղարաբաղյան կողմի հնարավոր զիջումների մասին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ա.Ղուլյանը ճշտել է, որ Եվրախորհրդարանի զեկուցողի հետ վերջերս կայացած հանդիպման ընթացքում ԼՂՀ նախագահը, մասնավորապես, ասել է, որ «Լեռնային Ղարաբաղը պետք է անպայման դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ: Իսկ Ստեփանակերտի կողմից զիջումը կարող է կայանալ լոկ այն բանում, որ որոշակի պայմանների դեպքում ԼՂՀ-ն պատրաստ կլինի դիմելու իր իրավասուբյեկտության որոշ սահմանափակմանը, ինչը, օրինակ, ենթադրում է բոլոր միջազգային կառույցներին իր անդամակցության պարտադիր չլինելը»: Այդպես, ՄԱԿ-ում Ղարաբաղը կարող է ներկայացված լինել որպես դիտորդ, ասել է Ա.Ղուլյանը: «Հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահը հատկապես ընդգծել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի վարչական ենթակայության անթույլատրելիությունը, ինչն, ի դեպ, նույնպես մատնանշվել է Պ.Գարտոնի կողմից»,- հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---