ԲՈՒԴԱՊԵՇՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆԸ ԳԱԶԱՆԱԲԱՐ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՍՊԱՅԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Բուդապեշտում ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը գազանաբար սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին` երկուսն էլ Հունգարիայի ազգային պաշտպանության համալսարանում ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շրջանակներում անգլերեն լեզվի ուսուցման դասընթացների մասնակից էին: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ադրբեջանցին կացնահարել է Գ.Մարգարյանին, երբ նա դեռեւս քնած էր: Դրանից հետո Սաֆարովը փորձել է սպանել մեկ այլ հայ սպայի, ինչը, սակայն, կանխվել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարված վայրագ սպանությունը գնահատում է որպես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության ակտիվացման, հայ ժողովրդի նկատմամբ ատելության եւ թշնամանքի սերմանման քաղաքականության անմիջական հետեւանք: Նախարարության կարծիքով, Ադրբեջանի իշխանությունների ծայրահեղ եւ մոլեռանդ դիրքորոշման հետեւանք էր նաեւ վերջերս Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին հայ սպաների մասնակցության խոչընդոտումը: «Հուսով ենք, որ միջազգային հանրությունը համապատասխան եզրակացություններ կանի եւ արժանի գնահատական կտա տեղի ունեցածին»,- ասվում է հայտարարության մեջ: Ընդսմին ՀՀ պաշտպանության նախարարությունը հավաստիացրել է, որ կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հունգարիայի իշխանությունների կողմից ձերբակալված մարդասպանը իր արժանի պատիժը ստանա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---