Հայաստանի հավաքականն անակնկալ պարտություն կրեց Մալթայից 7 հունիսի 2013 - 21:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստան-Մալթա հանդիպման երկրորդ խաղակեսը, որն ընթանում էր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, սկսվեց հյուրերի նվազագույն առավելությամբ: Միակ գնդակը խփել էր Միխալ Միֆսուդը: Հենց սկզբից Վարդան Մինասյանը Էդգար Մանուչարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Յուրա Մովսիսյանին: Նրա շնորհիվ բավական աշխուժացավ Հայաստանի հարձակման գիծը: Հայերը մի քանի րոպե պաշարել էին մրցակցի դարպասը, բայց կարծես հաջողությունը հյուրերի կողմն էր, ու նրանք փորձում էին վրեժխնդիր լինել ԱԱ ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանից 0:1 հաշվով կրած պարտության համար: Այն ժամանակ հաղթական գնդակը խփել էր Արթուր Սարկիսովը, որն այսօր տեղ էր գտել պահեստայինների նստարանին ու փոխարինեց Դավիթ Մանոյանին: Նրա հենց առաջին հպումը գնդակին կարող էր գոլով ավարտվել, բայց երկրպագուները ականատես չեղան դրան: Հայ ֆուտբոլիստները շարունակեցին հսկայական ճնշում գործադրել, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում: Արաս Օզբիլիս հեռահար և Հենրիխ Մխիթարյանի շեշտակի հարվածները, Յուրա Մովսիսյանի բազմաթիվ ու վտանգավոր անցումները, ոչինչ արդյունք չէր տալիս: Պետք էր աներևակայելի մի բան մտածել խաղը փրկելու ու անակնկալ պարտությունից խուսափելու համար, բայց ոչ ոք չկարողացավ թիմն իր հետևից տանել: Մալթային հաջողվեց կատարել իր առջև դրված առաջադրանքն ու Երևանից կվերադառնա 3 միավորով: Նույնքան միավոր ունի նաև Հայաստանի ընտրանին: Ի դեպ, հետաքրքիր է, որ մինչ այս Հայաստանի ու Մալթայի ազգային հավքականները հանդիպել են 4 անգամ ու բոլոր հանդիպումներն էլ ավարտվել են միևնույն՝ 1:0 հաշվով: Սա մալթացիների առաջին հաղթանակն էր և հայերի նկատմամբ, և այս ընտրական մրցաշարում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |