Լլիլիթ Մկրտչյանը գլխավորել է Եվրոպայի անհատական առաջնությունը

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ փուլում հաղթանակ է տարել ռուս Տատյանա Շադրինայի հանդեպ, ինչի արդյունքում, հավաքելով 4,5 միավոր, հայտնվել է առաջնության առաջատարների թվում: Նշենք, որ հայ շախմատիստուհիներից միայն Մկրտչյանն է շարունակում իր ելույթներն առանց պարտության: Նա իր հաշվում 4 հաղթանակ եւ 1 ոչ ոքի ունի: 5-րդ փուլում Սիրանույշ Անդրեասյանը սպիտակներով պարտվեց ուկրաինուհի Սվետլանա Չերեդնիչենկոյին, Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը ոչ ոքի ավարտեցին իրենց հանդիպումները համապատասխանաբար իտալուհի Մարինա Բրունելլոյի եւ հույն Լուլիա Մակայի հետ: Իր երրորդ պարտությունն է կրել նաեւ Աննա Հայրապետյանը` պարտվելով ռուս Եվգենիա Չասովնիկովային: Մկրտչյանի հետ միասին առաջնությունը գլխավորում են նաեւ Հունգարիայի ներկայացուցիչ Հոանգ Տան Տրանգը, լեհուհի Մոնիկա Սոկոն եւ վրացուհի Սալոմե Մելիան:



6-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի առաջատարներից մեկի` լեհ շախմատիստուհի Մոնիկա Սոկոյի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---