Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատե» ֆուտբոլային ակումբի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի հարձակվող եւ Մոսկվայի «Լոկոմոտիվ» ակումբի երկրորդ կազմի խաղացող Հովհաննես Գոհարյանը պայմանագիր է կնքել Բելառուսի չեմպիոն «Բատեի» հետ: Այդ մասին է հաղորդում բելառուսական ակումբի մամլո ծառայությունը:



«Բատե» ֆուտբոլային ակումբը որոշեց հավաքագրել հայ ֆուտբոլիստին Թուրքիայից վերադառնալուն պես, որտեղ ակումբը ուսումնամարզական հավաք էր անցկացնում: Իսկ փորձաշրջան անցնող Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Իգոր Բուգաեւին եւ նրա արգենտինացի գործընկեր Հերման Պյետրոբոնային «Բատեի» մարզիչների շտաբը որոշել է մերժել:



Նշենք, որ Գոհարյանը Թուրքիայում անցնող ուսումնամարզական հավաքի ժամանակ «Բատեի» կազմում դուրս է եկել դաշտ Մոսկվայի «Սպարտակի» եւ ՌԴ առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ «Չիտա» թիմի դեմ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---