Զավեն Անդրեասյանը ոչ ոքի է ավարտել իր հանդիպումը հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ

PanARMENIAN.Net - Ավարտվել է անհատական ԵԱ 7-րդ փուլը: Հայ շախմատիստներից հաղթանակ են տարել Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը եւ Արթուր Չիբուխչյանը: Վլադիմիր Հակոբյանը հերթական անգամ հանդիպել է ռուս Անտոն Շոմոեւի հետ: Ոչ ոքի է ավարտել նաեւ Զավեն Անդրեասյանի հանդիպումը հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ: Նշենք, որ Անդրեասյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է, որը դեռեւս պարտություն չի կրել առաջնությանը: 7-րդ փուլում հաջողությունը շրջվեց Տիգրաններից. Պետրոսյանն ու Քոթանջյանը պարտություն կրեցին ռուս գրոսմայստերներ Վալերի Պոպովից եւ Մաքսիմ Սերովից: Յոթ փուլերից հետո Հակոբյանը, Փաշիկյանն ու Անդրեասյանը հավաքել են 4,5-ական միավոր: Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանն իրենց հաշվում ունեն 4-ական միավոր, Քոթանջյանը` 3,5, Արթուր Չիբոիխչյանը` 3 միավոր: Մրցաշարային սանդղակը գլխավորում է ուկրաինացի գրոսմայստեր Անդրեյ Վոլոկիտինը, որը հավաքել է 6 միավոր:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---