Սամբոյի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է Միլանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Սամբոյի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է մայիսի 14-18-ը Միլանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ինչպես PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Հայրապետյանը, Եվրոպայի առաջնությունից առաջ Հայաստանի սամբիստների հավաքականը ուսումնամարզական հավաք կանկացնի Արմավիրում:



«Մենք ՌԴ Արմավիր քաղաքի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական դպրոցի տնօրեն Ռուդոլֆ Բաբոյանի հետ պայմանավորվել ենք նրանց մոտ ուսումնամարզական հավաքի անցկացման վերաբերյալ: Դա Միլանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու լավ հնարավորություն է, որտեղ Հայաստանի կողմից ելույթ կունենա 4 կամ 5 սամբիստ, այդ թվում նաեւ կանանց մրցաշարում: Իսկ Բաբոյանին ես առաջարկել եմ իր հայ սաներին ընդգրկել Հայաստանի հավաքականում Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններում մասնակցելու համար: Եթե Արմավիրում ընդունեն իմ առաջարկությունը, ապա մենք կզբաղվենք Արմավիրի հայ սամբիստներին երկքաղաքացիության տրամադրման հարցով», - ասել է Հայրապետյանը:



Նա նաեւ նշել է, որ Սամբոյի Հայաստանի ֆեդերացիան ստացել է ապրիլի 24-27-ը Մոսկվայում կայանալիք սամբոյի հիմնադիր Արկադի Խարլամպիեւի անվան մրցաշարում մասնակցելու հրավեր:



«Մեզ հրավիրել են հինգ մարդուց բաղկացած կազմով մասնակցելու Խարլամպիեւի անվան մրցաշարին, որը նույնպես համարվում է աշխարհի գավաթի փուլերից մեկը: Սակայն մրցաշարը համընկնում է Արմավիրում մեր հավաքի հետ: Այնպես որ, ես ծրագրում եմ Մոսկվա ուղղարկել մեկ կամ երկու սամբիստի,- նշել է Հայրապետյանը, - ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնության հավաքականի կազմին, ապա այն առայժմ չի որոշվել, քանի որ առջեւում երկրի կանանց եւ տղամարդկանց առաջնությունն է` համապատասխանաբար ապրիլի 4-5-ը եւ 17-19-ը: Կարող եմ միայն մի բան ասել, կանանց Եվրոպայի առաջնությունում, ամենայն հավանականությամբ, ելույթ կունենա Եվրոպայի չեմպիոն եւ Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ժաննա Վարդանյանը, որը ելույթ է ունենում 48 կգ քաշային կարգում», - եզրակացրել է նա:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---