«Փյունիկը» Հայաստանի գավաթի առաջնության կիսաեզրափակիչում հաղթել է «Ուլիսին»

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել Հայաստանի գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղը, որտեղ հանդիպել են «Ուլիսն» ու Հայաստանի չեմպիոն «Փյունիկը»: «Փյունիկն», ինչպես եւ անցած երկու քառորդ խաղերում վստահ հաղթանակ տարավ 1:3 հաշվով:



Հաշիվը 3-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը, 33-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանի ջանքերով «Փյունիկը» արդեն հաղթում էր 3 գնդակի տարբերությամբ: «Ուլիսին» հաջողվեց խուսափել խոշոր հաշվից շնորհիվ Սեմյոն Մուրադյանի 60-րդ րոպեին խփած գնդակի:



Երկրորդ կիսաեզրափակիչ խաղում ապրիլի 15-ին Աշտարակի «Միկան» իր դաշտում կընդունի Երեւանի «Բանանցին»; Պատասխան կիսաեզրափակիչ խաղերը տեղի կունենան ապրիլի 21-ին եւ 22-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---