Մարմնամարզիկ Դավթյանը 10 մլն դրամ կստանա աննախադեպ չեմպիոնության համար15 նոյեմբերի 2022 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10,000,000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: «Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես: Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ: 500 հազարից մինչև 1 միլիոն՝ 70 մարզիկ: 2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության և մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգևած մեր մարզիկներին: Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»,- գրել է նա: Նոյեմբերի սկզբին Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն Անգլիայի Լիվերպուլ քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակչում ոսկե մեդալ է նվաճել՝ հավաքելով 15,000 միավոր: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |