Հասմիկ Աղաբաբյանը արծաթե մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած սուսերամարտի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Պատանի հայ սուսերամարտիկները հաջող ելույթ են ունեցել միջազգային մրացաշարում, որ անցնում էր ապրիլի 24-28-ը Անթալիայում: Մրցաշարին մարզիկներ են մասնակցել 12 երկրներից: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանը ներկայացնում էին 5 մարզիկներ, այդ թվում` Հասմիկ Աղաբաբյանը, Աստղիկ Մարտիրոսյանը, Ստեփան Ղազանչյանը եւ Հայկ Սապոշնիկովը:



«Այս երեխաներն առաջին անգամ էին մասնակցում միջազգայիրն մրցաշարին եւ շատ հաջող հանդես եկան: 13-ամյա Հասմիկը հասավ եզրափակիչ, սակայն պարտվեց եգիպտացի մարզուհուն եւ արծաթե մեդալ նվաճեց: Իսկ մյուս չորսը, չնայած որ մրցանակային տեղեր չեն զբաղեցրել առաջին անգամվա համար լավ են ելույթ ունեցել»,-ասել է Մադոյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---