«Արարատն» իր վատագույն սեզոնն է անցկացնում Հայաստանի առաջնությունում 4 մայիսի 2009 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ փուլը: Երկրորդ օրը տեղի են ունեցել «Արարատ»-«Գանձասար» եւ «Ուլիս»-«Բանանցի» խաղերը: Երկու խաղերում հաղթել են հյուրերը` «Բանանց» իր 5-րդ հաղթանակն է տարել, հաղթելով մրցակցին 1:0 նվազագույն հաշվով: Այսպիսով, Արմեն Գյուլբուդաղյանի սաները 15 միավորով հայտնվել են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` զիջելով 3 միավոր «Փյունիկին»: Իսկ «Արարատը» կրեց իր վեցերորդ պարտությունը 0:2 հաշվով` առաջին 3 միավորը նվիրելով «Գանձասարին»: Հիշեցնենք, որ 6-րդ փուլի առաջին օրը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հաղթեց Գյումրիի «Շիրակին» 4:0 հաշվով, իսկ Աշտարակի «Միկան»` մայրաքաղաքի «Կիլիկիային»1:2 հաշվով: Մրցաշարային դասավորությունը 6 փուլերից հետո` 1. «Փյունիկ»-18 միավոր 2. «Բանանց»-15 միավոր 3.«Միկա»-13 4. «Ուլիս»-10 միավոր 5.«Կիլիկիա»-6 միավոր 6.«Շիրակ»-6 միավոր 7. «Գանձասար»-3 միավոր 8. «Արարատ»-0 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |