Հայաստանում կայանալիք առաջնությանն արդեն ժամանել են բռնցքամարտի երկու հավաքականներ20 մայիսի 2009 - 00:05 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստան է ժամանել Ղազախստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը, որը մայիսի 23-30-ը Երեւանում կմասնակցի աշխարհի պատանիների առաջնությանը: Ղազախստանի հավաքականը, բաղկացած 30 հոգուց, արդեն երկրորդ թիմն է, որ ժամանել է Երեւան: Առաջինը մայիսի 17-ին Երեւան ժամանեց Իռլանդիայի 10-հոգանոց թիմը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:Ըստ Ղազախստանի հավաքկանի գլխավոր մարզիչ Բեյբուտ Եսժանովի, ղազախ բռնցքամարտիկները լի են հաղթելու վճռականությամբ: «Ընթացիկ տարվա փետրվարին մենք արդեն հյուրընկալվել ենք Երեւանում, տեսել ենք հայ հավաքականի հնարավորությունները եւ գիտակցում ենք, որ մեզ ծանր մենամարտեր են սպասում, սակայն մեր տղաները լի են վճռականությամբ եւ տրամադրված են միայն հաղթանակի»,-նշել է Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչը: Ղազախստանի պատանիների հավաքականը այն քիչ թիմերից մեկն է, որը կմասնակցի բոլոր 13 քաշային կարգերին: Ղազախները բնկավելու եւ մարզվելու են Երեւանի օլիմպիական ռեզերվի պետական քոլեջում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |