Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի թիմային առաջնությանը (3 լիգա), որը տեղի կունենա հունիսի 20-21-ին Բոսնիայի ու Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաեվոյում:



Մրցաշարին կմասնակցեն 13 երկրների հավաքականներ, այդ թվում Իսրայելի, Դանիայի, Իսլանդիայի, Վրաստանի, Լյուքսեմբուրգի, Ադրբեջանի, Ալբանիայի, Անդորայի, Մոլդովայի, Բոսնիայի ու Հերցոգովինայի, Չերնոգորիայի, Մակեդոնիայի եւ AASSE (Եվրոպայի փոքր պետությունների թեթեւ աթլետիկայի ասոցիացիա) թիմերը:



Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայում, հայ մարզիկները Սերբիա կմեկնեն 30-հոգանոց պատվիրակության կազմում: Սակայն հավաքականի կազմը կորոշվի Հայաստանի թեթեւ աթլետիկայի առաջնությունից հետո, որը կանցնի Արտաշատում մայիսի 30-31-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---