Հայաստանի թեքվոնդոյի պատանիների հավաքականն այսօր մեկնարկում է Շվեդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայաստանի թեքվոնդոյի պատանիների հավաքականը մայիսի 26-ին գլխավոր մարզիչ` պարսիկ մասնագետ Ռահիմ Սամեխի գլխավորությամբ մեկնել է Շվեդիա, որտեղ մայիսի 27-31-ը սկանդինավյան ամենահարավային քաղաքում` Տրելեբորգեում կմասնակցի Եվրոպայի 17-րդ պատանեկան առաջնությանը:



Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի թեքվոնդոյի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Հայկազ Սամվելյանը (59կգ/կ), Վահան Հարությունյանը (մինչեւ 55 կգ), Վարագ Աղաջանյանը (մինչեւ 51կգ), Գուրգեն Հարությունյանը (մինչեւ 63 կգ) եւ Վահագն Աղեկյանը (մինչեւ 67 կգ):



«Մենք միայն բարձր արդյունքներ ենք ակնկալում մեր մարզիկներից»,-ասել է Ղահրամանյանը:



Հայաստանի պատանիների հավաքականն Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվել է Իրանում, որտեղ մայիսի 7-21-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել:



Եվրոպայի թեքվոնդոյի WTF առաջնությունն անց է կացվում երկու տարին մեկ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---