«Արարատի» փոխարեն Եվրոպայի լիգայում հանդես կգա «Միկան»

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին ՀՖՖ կենտրոնակայանում տեղի է ունեցել ՖՀՀ արտոնագրման համակարգի բողոքարկման կոմիտեի նիստը, որի ժամանակ քննվել է «Արարատ» ակումբի մայիսի 13-ին բողոքը, որը վերաբերում էր «Արարատ» ՖԱ -ի արտոնագրի մերժմանը:



«Մանրակրկիտ ուսումնասիրելով ՀՖՖ Արտոնագրման բաժնի փորձագետների, «Արարատ» ՖԱ-ի, «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերության ներկայացուցչի կողմից տրամադրված փաստարկներն ու հակափաստարկները, ինչպես նաեւ Արտոնագրման կոմիտեի որոշման հիմնավորվածությունը` ՀՖՖ ԱԲԿ-ն միաձայն որոշեց ուժի մեջ թողնել ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի կողմից մայիսի 11-ին կայացրած որոշումը «Արարատ» ՖԱ -ի արտոնագրի մերժման վերաբերյալ:



Որպես դրա հիմք հանդիսացան հետեւյալ հանգամանքները.



ակումբը չի կատարել իր աուդիտորների եւ ՀՖՖ Արտոնագրման բաժնի փորձագետների կողմից մատնանշված անհրաժեշտ բարեփոխումները մինչեւ ՀՖՖ ակումնբերի արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի նիստը (11 մայիսի 2009թ.);



ս.թ. մայիսի 11-ին «Արարատ» ՖԱ-ի կողմից ՀՖՖ Արտոնագրման բաժին ներկայացրած փաստաթղթերը կրել են բացառապես հետագա բարեփոխումներ իրականացնելու ակումբի մտադրության մասին դեկլարացիա, որն ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի պահանջներով չի կարող որակվել որպես կատարված փաստ;



ս.թ. մայիսի 13-ին ներկայացված բողոքարկման մեջ «Արարատ» ՖԱ-ի ղեկավարությունն իր լիովին համաձայնությունն է հայտնել Արտոնագրման կոմիտեի ս.թ. մայիսի 11-ի որոշման հետ` ճանաչելով դրա հիմնավորվածությունը, որն ըստ ՈՒԵՖԱ-ի եւ ՀՖՖ-ի ակումբների արտոնագրման համակարգի Ուղեցույցի չափանիշների` չի կարող որակվել որպես ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեին որոշման դեմ ուղղված բողոք;



համաձայն ՀՖՖ Արտոնագրման բաժնի ֆինանական փորձագետների, անկախ աուդիտորական ընկերության ներկայացուցչի եզրակացությունների, ինչպես նաեւ ակումբի կողմից մայիսի 26-ի նիստի ընթացքում ներկայացրած փաստաթղթերի` ակումբի ֆինանսական առողջացման եւ ֆինանսական տեսանկյունից կայունության հարցը լուծված չէ, քանզի անհրաժեշտ եռափուլ գործընթացը դեռեւս ընթացքում է եւ ավարտված չէ:



ՀՖՖ ԱԲԿ-ի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ: Սա նշանակում է, որ ՈՒԵՖԱ-ի 2009/2010թթ-երի մրցաշրջանի ակումբային մրցաշարերում Հայաստանը կներկայացնեն «Փյունիկը» (Չեմպիոնների Լիգա), «Գանձասարը», «Բանանց» եւ «Միկան» (Եվրոպայի Լիգա): Ընդ որում, Կապանի թիմը կսկսի իր ելույթները որակավորման 2-րդ փուլից:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---