Դավիթ Նալբանդյան. Իմ նպատակը նախկինի պես Դեւիսի գավաթի ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերում հաղթելն է

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որը ազդրի վիրահատություն էր տարել մայիսի կեսին Բարսելոնայում, վերականգնվում է հարազատ Ունկիլյո քաղաքում, որը գտնվում է Բուենոս Այրեսից դեպի հյուսիս-արեւմուտք: Աշխարհի 15-րդ ռակետ, 2002թ. Ուիմբլդոնի եզրափակիչ հասած եւ երկու անգամ` 2004 եւ 2006թթ. «French Open»-ի կիսաեզրափակիչ դուրս եկած թենիսիստը վստահ է, որ վնասվածքը չի կարող խանգարել նրա հետագա կարիերային:



«Տեսնենք, թե ինչպես կանցնի վերականգնումը: Ինձ համար սա նոր վնասվածք է, եւ բուժման գործընթացը միշտ այլ կերպ է ընթանում: Տեսնենք, ինչպես կլինի այս անգամ,-ասել է Նալբանդյանը,-իսկ իմ նպատակները միշտ նույնն են,-աշխատել հաղթել Դեւիսի գավաթում եւ հաղթել «Մեծ սաղավարտի» մրցաշարերում ,-մեջբերում է Նալբանդյանին ESPN-ը:



Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքը Դ.Նալբանդյանը ստացել է ապրիլի կեսին, Բարսելոնում կայացած մրցաշարի ժամանակ եւ դուրս մնաց 4 ամսով, որի հետեւանքով չի կարողանա օգնել Արգենտինայի հավաքականին Դեւիսի գավաթի քառորդ եզրափակիչում` հուլիսին Չեխիայի դեմ խաղում, ինչպես նաեւ այս սեզոնում չի մասնակցի Դեւիսի գավաթի ու «Մեծ սաղավարտի» մրցաշարերին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---