Արման Մուրադյան. Մենք կառաջադրենք մեր թեկնածությունը 2010թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը` սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չինգ Կու Վուի ժամանման առիթով կայացած մամլո ասուլիսում, ամփոփել է մայիսի 23-30-ը Երեւանում կայացած աշխարհի պատանեկան առաջնության նախնական արդյունքները:



«Այսօր առաջնության վերջին օրն է եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ մրցաշարը հաջողվեց: Մենք երկու խնդիր ունեինք` առաջինը, բարձր մակարդակով կազմակերպել աշխարհի առաջնությունը, երկրորդը, մեր թիմը պատշաճ մակարդակի հասցնել: Ես կարծում եմ, որ մենք մեր խնդիրը կատարեցինք: Մենք արդեն չորս բրոնզե մեդալ ունենք, իսկ երեքն այսօր կպայքարեն ոսկու համար: Սա մեծ հաջողություն է Հայաստանի համար»,-ասել է Մուրադյանը:



Նա նաեւ հավաստիացրել է, որ Հայաստանը պատրաստ է աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ անցկացնել նաեւ մեծ թիմերի համար: Մասնավորապես, նա ասել է, որ ՀՀ-ն կառաջադրի իր թեկնածությունը 2010թ. բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման համար:



«Աշխարհի պատանեկան առաջնությունը մեկնարկեց Երեւանում մայիսի 23-ին; Մրցաշարին, որն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում, առաջին անգամ գրանցվեց մասնակիցների ռեկորդային թիվ` 255 բռնցքամարտիկ 42 երկրից: Նշենք, որ մինչ մեկնարկը հայտագրված երկրների թիվը 54 էր, սակայն վերջին պահին նրանցից 12-ը հրաժարվեցին մասնակցությունից:



Եզրափակիչն ու փակման արարողությունը տեղի կունենան մայիսի 30-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---