Հայաստանը երրորդ տեղն է զբաղեցրել Բռնցքամարտի Աշխարհի պատանեկան առաջնության ընդհանուր թիմային ստուգարքում30 մայիսի 2009 - 21:24 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը գլխավոր մարզիչ Ֆեդի Ալեքսանյանի ղեկավարությամբ Երեւանում անցկացվող աշխարհի առաջնությունում ավարտել է իր ելույթները 4 բրոնզե, 2 արծաթե եւ 1 ոսկե մեդալներով:Այդպիսով, հայկական թիմը երրորդ տեղն է զբաղեցրել մայիսի 23-ից մինչեւ 30-ն աշխարհի առաջնությանը մասնակցող 42 հավաքականների շրջանում: Ընդհանուր թիմային ստուգարքում առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանի հավաքականը (5-0-4), երկրորդ տեղում` Կուբայի հավաքականը (2-1-2), երրորդ տեղում է Հայաստանը (1-2-4), չորրորդ տեղում` Ուկրաինան (1-1-1), հինգերորդ տեղում ` Ուզբեկստանը (1-0-4), 6-րդ տեղում` Գերմանիան (1-0-1): Նշենք, որ Հայաստանն աշխարհի պատանեկան նախորդ վեց առաջնություններից մասնակցել է միայն 2002 թվականի առաջնությանը, որը տեղի է ունեցել Հունգարիայում եւ արժանացել է մեկ արծաթե մեդալի: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |