Հայաստանում մեկնարկում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված առաջին միջազգային մրցաշարը

PanARMENIAN.Net - 2009թ. հունիսի 26-ին Ջերմուկում մեկնարկում է մեկ տարի առաջ վախճանված շախմատի օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի առաջին միջազգային մրցաշարը:



Մինչեւ հուլիսի 6-ը տեւող առաջնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:



Ասրյանի անվան մրցաշարին զուգահեռ տեղի կունենա արդեն 4-րդ ավանդական միջազգային բաց պատանեկան առաջնությունը, որում 16 տարեկանից ցածր մասնակիցները կբաժանվեն չորս տարիքային կարգերի` մինչեւ 16 տարեկան, մինչեւ 14 տարեկան, մինչեւ 12 տարեկան եւ մինչեւ 10 տարեկան:



Առաջնությունները կկայանան շվեյցարական համակարգով, 9 ռաունդով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն դրամ, որոնցից մրցանակային տեղերի համար գումարը բաշխված է հետեւյալ կերպ`



1-ին տեղ` 1 մլն դրամ

2-րդ տեղ` 700 000 դրամ

3-րդ տեղ` 500 000 դրամ

4-րդ տեղ` 320 000 դրամ

5-րդ տեղ` 250 000 դրամ

6-10-րդ տեղեր` 180 000 դրամ

11-15-րդ տեղեր` 150 000 դրամ

16-20-րդ տեղեր` 50 000 դրամ



Հատուկ դրամական պարգեւներ են նախատեսված նաեւ կանանց եւ երեխաների համար:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---