Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան հավաքականը մասնակցելու է Եվրոպայի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի սեղանի թենիսի պատանեկան հավաքականը հուլիսի 9-ին ժամանելու է Պրահա (Չեխիա), որտեղ հուլիսի 10-20-ը մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Էդուարդ Գեւորգյանը, հայ թենիսիստների պատվիրակությունը համակարգող Ռոբերտ Ասատրյանի ղեկավարությամբ 14 մարդու կազմով ժամանում է Պրահա, այդ թվում 11 մարզիկներ:



«Մենք հույս ունենք, որ մեր թիմը հաջող ելույթ կունենա: Տվյալ պահին մեր ֆեդերացիան իր ուշադրությունը կենտրոնացնում է հիմնականում պատանի մարզիկների վրա: Մեր թիմում կան մի շարք ընդունակ թենիսիտներ, որոնց թվում Ռուբինա Վարդանյանը, Հարություն Հարությունյանը, որի հետ հիմնականում մենք հույսեր ենք կապում»,- նշել է Գեւորգյանը:





Գեւորգյանի խոսքերով, հիվանդության պատճառով Եվրոպայի առաջնությանը չի մասնակցելու խոստումնալից թենիսիստուհի Աննա Ադամյանը:



Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի պատանեկան առաջնությունում.



Տղամարդկանց թիմը



Գեւորգ Աբրահամյան

Սերգեյ Ոսկանյան

Վարդգես Սարոյան

Հարություն Հարությունյան

Համլետ Հակոբյան

Դավիթ Խոտանյան



Կանանց թիմը.



Արփինե Ոսկանյան

Հասմիկ խաչատրյան

Ռուբինա Խաչատրյան

Թամար Աղայան

Լիանա Մուրադյան





Մարզիչները` Արսեն Աբրահամյան եւ Արշակ Ղարիբյան
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---