Սյուզի Կենտիկյանն ու Կարոլինա Գայտեն անցել են կշռման ընթացակարգը

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ կանանց ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 51 կգ) WBA եւ WIBF վարկածներով չեմպիոն Սյուզաննա Կենտիկյանը (Killer Queen) եւ նրա մրցակիցը` WBA վարկածով երկրորդ ամենաթեթեւ քաշային կարգում (մինչեւ 52 կգ) արգենտինուհի Կարոլինա Մարսելե Գուտիերես Գայտեն կշռման ընթացակարգ են անցել նախքան շաբաթ օրվա մենամարտը:



Կշռման արդյունքում պարզվել է, որ Կենտիկյանը (50,7) 100 գրամով ծանր է Գայտեից (50,6):



Կենտիկյան-Գայտե մենամարտը կկայանա հուլիսի 4-ին «Color Line Arena»-ում «Universum Champions Night» բռնցքամարտի շոուի շրջանակներում Կենտիկյանի հայրենիքի քաղաքում` Համբուրգում եւ տեղի կունենա WBO վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտոնական հավակնորդի կոչման համար Ալեքսանդր Դիմիտրիենկոյի եւ Էդդի Չեմբերսի մենամարտից առաջ:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---