Հայ սուսերամարտիկներն անարդյունք են ավարտել իրենց ելույթներն Ամառային Ունիվերսիադայում

PanARMENIAN.Net - Հայ սուսերամարտիկներն անարդյունք են ավարտել իրենց ելույթները Սերբիայում ընթացող 25-րդ Համաշխարհային Ամառային Ունիվերսիադայում: Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչները, ովքեր մարզիչ Անդրանիկ Ազարյանի ղեկավարությամբ մասնակցում էին մրցություններին, անհաջող ելույթ են ունեցել:



Արկադի Մուրադյանը խմբային փուլում 4 հաղթանակ տարավ եւ երկու անգամ պարտություն կրեց` զբաղեցնելով 2-րդ տեղը, եւ դուրս եկավ 1/64, որտեղ զիջեց ուկրաինացի Իգոր Ռեյզիլինին: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Միքայել Ղազարյանը, որը 1/64-ում զիջեց հունգարացի սուսերամարտիկ Անդրաս Պետերդիին:



Արթուր Կարապետյանն իր հերթին իր հայրենակիցներից վատ ելույթ ունեցավ: Ընդամենը 2 հաղթանակով եւ 4 պարտությամբ նա խմբում 6-րդ տեղը զբաղեցրեց եւ չկարողացավ անցնել 1/64:



Իսկ թիմային մրցությանը հայ սուսերամարտիկներն առաջին իսկ ռաունդում 36:45 հաշվով պարտություն կրեցին Մեծ Բրիտանիայի թիմից:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---