«Արարատն» աշխատել է իր առաջին միավորը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում

PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի առաջնության 11-րդ փուլի հետաձգված հանդիպումը, որտեղ «Փյունիկն», իր դաշտում ընդունում էր «Արարատին»: Խաղն ավարտվեց ոչ ոքի, 0:0 հաշվով, ինչը թույլ տվեց «Արարատին» աշխատել իր առաջին միավորը առաջնությունում:



Այս խաղն ազդեցություն չունեցավ մրցաշարային աղյուսակում թիմերի դիրքի վրա: 14 փուլերից հետո նախկինի պես առաջատարը «Փյունիկն» է, Աշտարակի «Միկան» ետ է մնում Հայաստանի չեմպիոնից 2 միավորով: Աղյուսակի 3 եւ 4 հորիզոնականները զբաղեցնում են «Բանանցն» ու «Ուլիսը»: Աղյուսակը եզրափակում է «Արարատը» միակ միավորով:



15-րդ փուլի խաղերը տեղի կունենան հուլիսի 25-ին եւ 26-ին, քանի որ այդ ժամանակահատվածում 4 հայկական թիմեր հանդիպումներ կունենան Եվրոպայի գավաթի համար խաղերում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---