Հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը ռինգ դուրս կգա դեկտեմբերին

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասերը հաղորդել է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում WBC եւ WBA չեմպիոնը, ամենայն հավանականությամբ, ռինգ դուրս կգա սույն թվականի դեկտեմբերին եւ իր տիտղոսի պարտադիր պաշտպանություն կանցկացնի մեքսիկացի Թոմաս Ռոխասի դեմ մենամարտում:



Sydney Morning Herald -ին տված հարցազրույցում Նասերը պատմել է, որ Ռոխասի ներկայացուցիչների հետ դեկտեմբերի առաջին հանգստյան օրերին մենամարտի անցկացման շուրջ բանակցությունները շարունակվում են:



Մենեջերի խոսքերով, դա նրանց հնարավորություն կտա սպասել մինչեւ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի չեմպիոն Ջոզեֆ Ագբեկոյի դեմ հուլիսին կայացած մենամարտում ստացած վնասվածնքերի լիակատար ապաքինումը: Նասերն ընդգծել է, որ հենց այդ վնասվածքները 33-ամյա Դարչինյանին թույլ չտվեցին IBF-ի իր տիտղոսի պարտադիր պաշտպանություն անցկացնել սույն թվականի հոկտեմբերին եւ հարկադրեցին նրան հրաժարվել իր տիտղոսից:



«Հոկտեմբերին չափազանց վաղ կլիներ, անհնարին կլիներ: Մենք կվտանգեինք նրա առողջությունը, - ասել է Նեսերը: - Երկու վնասվածքն էլ եղել են մինչեւ ոսկորը եւ յուրաքանչյուր ունքի ճիշտ մեջտեղում: Այդ մենամարտում նա բավականաչափ հարվածներ էր ստացել գլխով», - Նասերին վկայակոչում է allboxing.ru-ն:



Նշենք, որ 2007 թվականի սեպտեմբերի Խորխե Արսեից կրած պարտությունից հետո Թոմաս Ռոխասը հինգ հաղթանակ է ունեցել եւ նվաճել է WBC ժամանակավոր չեմպիոնական տիտղոսը` սույն թվականի հուլիսին նոկաուտի ենթարկելով իր հայրենակից Էվէրարդո Մորալեսին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---