Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայաստան առաջինը ժամանել է Իսրայելի հավաքականը, երեկոյան կժամանեն ադրբեջանցիները 8 սեպտեմբերի 2009 - 20:54 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ձյուդոյի երիտասարդական հավաքականը այսօր ժամանել է Երեւան, որտեղ սեպտեմբերի 11-ից 13-ը կմասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (մինչեւ 20 տարեկան): Իսրայելի հավաքականըառաջնությունում կներկայացնեն հինգ մարզիկներ, այդ թվում երկու աղջիկներ: Իսկ Իսրայելի պատվիրակությունը բաղկացած է ինը հոգուց:Այսօր Երեւանի ժամանակով 21:30 Բաքու - Թբիլիսի - Երեւան չվերթով Հայաստան է ժամանելու Ադրբեջանի 15 հոգուց բաղկացած պատվիրակությունը, այդ թվում` հինգ մարզիկ: Առաջնությունում Ադրբեջանի հավաքականը ներկայացնելու են Իլհար Մուշքիեվը (55կգ), Ռասիմ Ասադուլլաեվը (60կգ), Ֆագան Էմինողլուն (66կգ), Ռամին Գուռբանովը (81կգ) եւ Էլմար Գասիմովը (100կգ): Իսկ կգլխավորի Ադրբեջանական պատվիրակությունը անձամբ Ադրբեջանի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարի եւ այդ երկրի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆիզուլի Ալեքպերովի հարազատ եղբայր Էլշադ Ալեքպերովը: Ադրբեջանի պատվիրակությունը կհանգրվանի «Կոնգրես» հյուրանոցում` Երեւանում, հենց նույն հյուրանոցում են հանգրվանելու նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի հավաքականները: Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն պատվիրակություններ 40 երկրներից, որոնցից ամենամեծը կլինի վրացականը` 28 հոգանոց կազմով, իսկ ամենափոքրը` ալբանականը (ընդամենը 2 հոգի): Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |