Հենրիկ Մխիթարյանը չի մասնակցի 2010թ. Աշխարհի առաջնության շրջանակներում Իսպանիայի հավաքականի հետ ընտրական խաղին

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ստացած դեղին քարտերի առատության պատճառով չի մասնակցի 2010թ. Աշխարհի առաջնության շրջանակներում Իսպանիայի հավաքականի հետ ընտրական խաղին, որը կանցնի հոկտեմբերի 10-ին Երեւանում: Հայ կիսապաշտպանը երկու խաղում 2 դեղին քարտ է ստացել, որի պատճառով որակազրկվել է մեկ խաղի համար:



Առաջին զգուշացումը Մխիթարյանը ստացել է Բոսնիայի ու Հերցոգովինայի հետ հավաքականի հանդիպման 90-րդ րոպեին: Այդ խաղը ՀՀ հավաքականը տանուլ տվեց 0:2 հաշվով: Իսկ երկրորդ դեղին քարտը նա աշխատեց բելգիացիների դեմ խաղի 19-րդ րոպեին, որում Հայաստանի հավաքականը տարավ իր առաջին հաղթանակը Աշխարհի առաջնության ընտրական փուլում` 2:1 հաշվով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---