Վալերի Էնտալցեվ. Դավիթ Հայրապետյանը կանխորոշեց խաղի ճակատագիրը երկրորդ ռաունդի սկզբում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությանը, Ռուսաստանի հավաքականը ներկայացնող 48 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը հաղթանակ տարավ իսպանացի Խոսե դե լա Նիեվաի նկատմամբ` 12:3 հաշվով:

Հայրապետյանի հաղթանակի կապակցությամբ անձնական մարզիչ Վալերի Էնտալցեվը կարծիք հայտնեց, որ նրա աշակերտը մենամարտի ճակատագիրը որոշեց իր օգտին երկրորդ ռաունդի սկզբում:



«Դավիթը իսպանացու հետ մենամարտում գործում էր հստակ, համաձայն հրահանգի: Իսպանացուն հրահրելու համար նա անցկացնում էր կեղծ գրոհներ, որից հետո կարողանում էր հակազդել նրան: Առանցքային պահը `երկրորդ ռաունդի սկիզբն էի: Այդ պահից սկսած` Դավիթը աշխուժացավ եւ առաջարկեց հակառակորդին հավասար տեմպ, ինչը իսպանացու համար անակնակալ էր:



Մարզիչը իր կարծիքը հայտնեց կուբացի Դանիել Ռամոսի եւ կորեացի Չին Խոն Խունի մենամարտի մասին, որտեղ որոշվում էր Դավիթի հակառակորդը կիսաեզրափակչում:



«Կուբացու պարտությունը ինձ համար անակնկալ չէր: Նա դժվարությամբ էր տիրապետում իր քաշին եւ մենամարտի վերջում ֆիզիկապես հոգնել էր: Եվ այսօր դա նկատվեց: Իր հերթին կորեացին լավ է զգում տարածությունը եւ հարվածում է տարբեր դիրքերից: Դավիթը պետք է նրա հետ ուշադիր լինի եւ գործի առավելագույն արագությամբ: Նա ավելի արագ է կորեացուց եւ այս հաղթաթղթից անհրաժեշտ է օգտվել»,- բացատրեց Էնտալցեվը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---