Սամվել Տեր-Սահակյանը շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթողն է10 սեպտեմբերի 2009 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Իտալական Ֆերմո քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցնում էր օգոստոսի 30-ից սեպտեմբերի 10-ը եւ ներառում էր 5 տարիքային խմբերի մրցաշարեր պատանիների եւ աղջիկների համար: Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին 23 շախմատիստներ (15 պատանի եւ 8 աղջիկ), որոնք գրանցված էին բոլոր տարիքային խմբերի մրցաշարերում: Սակայն ՀՀ բոլոր ներկայացուցիչներից միայն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանին հաջողվեց նվաճել Օլիմպը: Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերը նվաճեց Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը մինչեւ 18 տարեկանների կատեգորիայում: Տեր-Սահակյանը 7,5 միավոր հավաքեց 9 հնարավորից: Միավորների նույն քանակը հավաքեց նաեւ իսպանացի Դավիթ Գուերրան, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջեց հայ գրոսմայստերին: Եվս երկու հայ գրոսմայստեր Հայկ Վարդանյանն ու Դավիթ Գեւորգյանը, որոնք հանդես էին գալիս մինչեւ 18 տարեկանների տարիքային խմբում, զբաղեցրին 20-րդ եւ 39-րդ տեղերը համապատասխանաբար: Իսկ աղջիկների թվում հայ շախմատիստուհիներից լավագույնը Սիրանուշ Ղուկասյանն էր, որը զբաղեցրեց 36-րդ տեղը մինչեւ 12 տարեկանների տարիքային խմբում: Մինչեւ 18 տարեկանների խմբում հանդես եկող ՀՀ միակ ներկայացուցիչ Շուշան Սարգսյանը զբաղեցրեց 39-րդ տեղը: Մրցաշարի վերջին փուլում մինչեւ 16 տարեկանների խմբում իր շանսը բաց թողեց Վահե Բաղդասարյանը, որը Իսրայելի ներկայացուցիչ Գիլ Պոպիլսկու հանդեպ հաղթանակի դեպքում, կկրկներ Տեր-Սահակյանի արդյունքը, սակայն զիջեց ապագա չեմպիոնին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |