Լիլիթ Մկրտչյանն իր երկրորդ հաղթանակն է տարել ՖԻԴԵ-ի Գրան-պրիի կանանց մրցաշարում

PanARMENIAN.Net - Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրիի կանանց մրցաշարի երկրորդ փուլի 6-րդ տուրում, որը մեկնարկել է սեպտեմբերի 28-ին Նանկին քաղաքում (Չինաստան), իր երկրորդ հաղթանակն է տարել, սպիտակներով խաղալով Էկվադորի ներկայացուցիչ Մարտա Ֆիերոյի հետ:



Հիշեցնենք, որ Մկրտչյանը 5-րդ տուրում տոնեց իր առաջին հաղթանակը չինացի Չժաո Սյուէի հետ:





6 տուրերից հետո Լիլիթ Մկրտչյանը հավաքեց 3,5 միավոր եւ կիսում է մրցաշարային աղյուսակի 3-6 տեղերը չինացի Չժաո Սյուէի ու Քսյու Յուխայի հետ:



Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել վրացուհի Նանա Ձագնիձեն, որն իր հինգերորդ հաղթանակն է տարել 6-րդ տուրում` հաղթելով Քսյու Յուխային: 4 միավորներով 2-րդ տեղում է Մարի Սեբան:



7-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանըը սեւերով կխաղա Մոնղոլիայի ներկայացուցիչ Մոնղոնթուլ Բաթհույագի հետ:



6-րդ տուրի արդյունքները.



Չժաո Սյուէ (Չինաստան)-Ժու Չեն (Քաթար)-1:0

Բաիրա Կովանովա (Ռուսաստան)-Բեթյուլ Յիլդիզ (Թուրքիա)-1:0

Մարի Սեբա (Ֆրանսիա)-Յու Վենյուն (Չինաստան)-1:0

Քսյու Յուխա (Չինաստան)-Նանա Ձագնիձե (Վրաստան)-0:1

Շեն Յան (Չինաստան)-Մոնղոնթուլ Բաթհույագ (Մոնղոլիա)-0,5:0,5

Լիլիթ Մկրտչյան (Հայաստան)-Մարտա Ֆիերո (Էկվադոր)-1:0



Մրցաշարային դասավորությունը 6 տուրերից հետո` Նանա Ձագնիձե-5, Մարի Սեբա-4, Լիլիթ Մկրտչյան, Քսյու Յուխա, Չժաո Սյուէ-3,5, Յու Վենյուն, Ժու Չեն, Մոնղոնթուլ Բաթհույագ, Բաիրա Կովանովա-3, Շեն Յան-2,5, Բեթյուլ Յիլդիզ-0:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---