Արմեն Գեւորգյան. Մենք ակտիվորեն զբաղվում ենք հանդբոլի հեղինակության բարձրացմամբ Հայաստանում 2 նոյեմբերի 2009 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Ցավոք, հանդբոլը Հայաստանում ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվում, հայտարարել է Հայաստանի հանդբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գեւորգյանը` կիսելով տպավորությունները Քիշնեւում կայացած հանդբոլի տղամարդկանց թիմերի միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական ,IHF/EHF Men`s Challenge Trophy/2009» մրցաշարից: Ըստ կանոնակարգի, միաժամանակ երկու մրցաշար էր անցկացվում` մեկը Մոլդովայի մայրաքաղաքում, իսկ երկրորդը` Մալթայում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Մոլդովայից լրագրող Անդրեյ Լոգինը, Հայաստանը ընտրական մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը: «Մենք միայն սկսում ենք աշխատել, ուստի չորրոդ տեղն այս մրցաշարում արդարացված է: Սակայն այժմ մենք ակտիվորեն զբաղվում ենք հանդբոլի հեղինակության բարձրացմամբ Հայաստանում, մասնակցում ենք միջազգային մրցաշարերին, Եվրոպայի առաջնություներին, ինչպես Challenge Cup-ը: Ուշադրություն ենք դարձնում պատանեկան հանդբոլին եւ հուսով ենք, որ 3-4 տարուց մենք ավելի լավ կխաղանք: Ներկայումս Հայաստանի առաջնությունում ընդամենը չորս ակումբ է հանդես գալիս, սակայն մենք մտադիր ենք ավելացնել թիմերի քանակը»,-հաղորդել է Հայաստանի հանդբոլի հավաքականի գլխավոր մարզիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ |