Գեւորգ Դավթյան. Հայ ծանրամարտիկները Հարավային Կորեայում ընթացող ԱԱ-ում հաղթելու բոլոր շանսերն ունեն

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 22-ին հայ ծանրամարտիկները կսկսեն իրենց ելույթները Գոյանգում (Հարավային Կորեա), որտեղ նոյեմբերի 17-ին արդեն մեկնարկել է ծանրամարտի Աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականից առաջինը ելույթ կունենա այս տարվա Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը (69 կգ):



Վնասվածքի պատճառով Գոյանգ չի մեկնել ամենաուժեղ ծանրամարտիկներից մեկը` Գեւորգ Դավթյանը (77 կգ ք/կ, 2006 եւ 2007թթ. Եվրոպայի չեմպիոն, 2007թ. աշխարհի արծաթե մեդալակիր, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր):



PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Գեւորգ Դավթյանն ասաց, որ բոլոր հայ ծանրամարտիկները լավ են պատրաստվել եւ հաղթանակի բոլոր շանսերն ունեն: «Բոլոր հավաքները նորմալ են անցել, տղաները լավ ֆիզիկական պատրաստականություն ունեն: Լավագույնի հույսն ունենք»,- ասաց Դավթյանը:



Այս տարի այդ քաշային կարգում ելույթ կունենա Տիգրան Գ. Մարտիրոսյանը` 69 կգ ք/կ Եվրոպայի չեմպիոն, 2008թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: «Տիգրանը միջազգային առաջնություններին մասնակցելու մեծ փորձ ունի, նա շատ ուժեղ մարզիկ է»,- ավելացրեց Դավթյանը:



Դավթյանի խոսքով, ինքն արդեն բուժել է մեջքի եւ ծնկի վնասվածքները եւ հուսով է, որ 2010-ին կկարողանա ելույթ ունենալ միջազգային առաջնություններում:



Հիշեցնենք, որ Հայաստանն աշխարհի առաջնությանը ներկայացնում են հետեւյալ մարզիկները`



Հայաստանի կանանց հավաքական`



Մելինե Դալուզյան - 63 կգ ք/կ (նոյեմբերի 25)

Նազիկ Ավդալյան - 69 կգ ք/կ (նոյեմբերի 27)

Հռիփսիմե Խուրշուդյան - 75 կգ ք/կ (նոյեմբերի 28)



Տղամարդկանց հավաքական`



Առաքել Միրզոյան - 69 կգ ք/կ (նոյեմբերի 22)

Տիգրա Գ. Մարտիրոսյան - 77 կգ ք/կ (նոյեմբերի 24)

Տիգրան Վ. Մարտիրոսյան - 85 կգ ք/կ (նոյեմբերի 26)

Գեւորիկ Պողոսյան - 85 կգ ք/կ (նոյեմբերի 26)
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---