Սեւադա Արզումանյան. «Ուլիսի» նպատակն է լավ ելույթ ունենալ 2010 թվականին

PanARMENIAN.Net - Հայաստանի 2009թ. բարձրագույն լիգայում «Ուլիս» ֆուտբոլային ակումբը նվաճել է բրոնզե մեդալները: Այժմ Սեւադա Արզումանյանի թիմը, ինչպես բարձրագույն լիգայի մյուս բոլոր 8 թիմերը («Փյունիկ», «Միկա», «Բանանց», «Շիրակ», «Գանձասար». «Կիլիկիա» եւ «Արարատ»), հանգստանում է:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սեւադա Արզումանյանը, դեկտեմբերի 1-2-ի «Ուլիսի» ֆուտբոլիստները բժշկական քննություն կանցնեն: «Ակումբում մնացել են վրացի լեգիոներները` Լեւան Հակոբիան, Թենգիզ Ուգրեկելիձեն, Գոգա Թբիլաշվիլին: Մենք դիտարկում ենք տարբեր ֆուտբոլիստների թեկնածություններ, սակայն դեռեւս պարզ չէ, թե ով կհամալրի ակումբի կազմը»,-ասել է Արզումանյանը:



2010թ. «Ուլիսն» առաջին անգամ կխաղա ՈՒԵՖԱ-ի գավաքի ընտրական փուլում: «Մեր խնդիրն է ոչ միայն 3-րդ տեղը գրավել ՀՀ առաջնությունում, այլ նաեւ փորձել ավելի լավ խաղալ եւ լավագույնս ներկայացնել Հայաստանը ՈՒԵՖԱ-ի գավաթում»,-ասել է Սեւադա Արզումանյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---