Արման Փաշիկյանը կմասնակցի շախմատի Աշխարհի գավաթին

Արման Փաշիկյանը կմասնակցի շախմատի Աշխարհի գավաթին PanARMENIAN.Net - Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց շախմատի 11-րդ անհատական առաջնությունում խաղարկվում էին Աշխարհի գավաթի 22 ուղեգրեր: Մարտի 17-ին առաջնությունն ավարտվեց եւ 10 մասնակիցներ արդեն շահել են ուղեգրերը, որոնց թվում է նաեւ հայ շախմատիստ Արման Փաշիկյանը: Նա 8 միավոր էր հավաքել եւ զբաղեցրել 10-րդ տեղը:



Մարտի 18-ին կկայանա թայ-բրեյք, որտեղ կխաղարկվեն մնացած 12 ուղեգրերը: Թայ-բրեյքին կմասնակցեն Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք 7,5-ական միավոր են հավաքել: Շախմատիստները երկու պարտիա կխաղան` արագ շախմատ եւ բլից:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, Հակոբյանն ու Հովհաննիսյանը կկարողանան ուղեգրեր շահել անգամ մեկ հաղթանակի դեպքում:



Աշխարհի գավաթը տեղի կունենա հուլիսի 11-12-ը Աբու-Դաբիում (ԱՄԷ):
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---