ՀՖՖ-ում տեղի ունեցավ սեմինար19 մարտի 2010 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայում (ՀՖՖ) տեղի ունեցավ սեմինար, որը վարում էր ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Արարատ Ճաղարյանը: ՀՖՖ Արտոնագրման բաժինը ներկայացնում էր բաժնի պետի տեղակալ Արթուր Ազարյանը:Սեմինարը կազմակերպվել էր Բարձրագույն խումբը ներկայացնող ակումբների առաջին թիմերի գլխավոր մարզիչների եւ ավագների համար: Հրավիրված էին նաեւ «Արարատ» ՖԱ-ի առաջին թիմի գլխավոր մարզիչն ու ավագը: Սեմինարի ընթացքում ներկայացվեցին եւ քննարկվեցին այն նորամուծությունները, որոնք կիրառվելու են Հայաստանի Բարձրագույն խմբի գալիք առաջնության հանդիպումների ընթացքում, ինչպես նաեւ եւս մեկ անգամ անդրադարձ կատարվեց են այն վիճելի իրավիճակներին, որոնք առաջնության հանդիպումների ժամանակ խնդիր են առաջացնում ֆուտբոլիստների եւ մրցավարների միջեւ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |