Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են վարկանիշային մրցաշարի

Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են վարկանիշային մրցաշարի

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են վարկանիշային մրցաշարի, որը տեղի կունենա մայիսի 19-23-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում: Ըմբիշները կպայքարեն Սինգապուրի օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ավագ մարզիչ Էդուարդ Թունյանցը հաղորդել է PanARMENIAN.Net ի թղթակցին, որ ըմբիշները սկսել են պատրաստվել մրցաշարին ապրիլի 15-ից: «Առաջին հավաքը տեղի ունեցավ Աբովյանում և ավարտվեց ապրիլի 27-ին: Այժմ մարզիկները հանգստանում են: Մայիսի 8-9 Վանաձորում նրանք կմասնակցեն մարշալ Բաղրամյանի անվան մրցաշարին, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին»,-ասել է մարզիչը:

Ըստ ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի, նրանք սկսել են նախապատրաստվել 2010 թ. փետրվարից: «Մոսկվայում մենք մասնակցեցինք միջազգային մրցաշարի, որտեղ Ալբերտ Վարդանյանը (42 կգ ք/կ) գրավեց առաջին տեղը: Մյուս 5 մասնակիցները բարձր տեղեր չգրավեցին, սակայն լավ մենամարտեր անցկացրեցին»,-ասել է Խաչատրյանը:

Վերջին հավաքը տեղի կունենա Երևանում մայիսի 8-19-ը:

Մրցաշարին կմասնակցեն հունահռոմեական ոճի 4 և ազատ ոճի 5 ըմբիշ:

Հունահռոմեական ոճ` Ալբերտ Վարդանյան (42կգ ք/կ), Ռուդիկ Մկրտչյան (50 կգ ք/կ), Ասատուր Արշակյան (69կգ ք/կ) և Վարոս Պետրոսյան (85կգ ք/կ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Գագիկ Խաչատրյանը:

Ազատ ոճի ըմբշամարտ. Արտակ Հովհաննիսյան (46կգ ք/կ), Գոռ Գրիգորյան (54կգ ք/կ), Սամվել Պետրոսյան (63 կգ ք/կ), Գևորոգ Համբարձումյան (76 կգ ք/կ), Համլետ Աբրահամյան (120կգ ք/կ): Ավագ մարզիչն է Էդուարդ Թունյանցը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---