Էստոնիայի հավաքականի հետ հանդիպմանը 18 հայ ֆուտբոլիստներ են հայտագրված

Էստոնիայի հավաքականի հետ հանդիպմանը 18 հայ ֆուտբոլիստներ են հայտագրված

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականը պատրաստվում է Էստոնիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա Եվրոպայի 2011 թվականի առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում:

Մայիսի 19-ին Հայաստանի երիտասարդական հավաքականը Էստոնիա կմեկնի, որտեղ «Կադրիորգ» մարզադաշտում մայիսի 20-ին կհանդիպի այդ երկրի երիտասարդական հավաքականի հետ:

Մինչ այդ` մայիսի 14-18-ը Երևանում հավաքականն ուսումնամարզական հավաքներ անցկացրեց, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի ղեկավարությամբ Էստոնիա կմեկնեն հետևյալ ֆուտբոլիստները`

Դարպասապահներ

Էդվարդ Հովհաննիսյան «Փյունիկ» Գևորգ Պրազյան «Արարատ»

Պաշտպաններ

Գագիկ Դաղբաշյան «Բանանց» Արտաշես Առաքելյան «Կիլիկիա» Հովհաննես Համբարձումյան «Բանանց» Արթուր Յուսպաշյան «Փյունիկ» Արտակ Եդիգարյան «Փյունիկ» Արտակ Անդրիկյան «Ուլիս»

Կիսապաշտպաններ

Դավիթ Մանոյան «Փյունիկ» Էդգար Մալաքյան «Փյունիկ» Կառլեն Մկրտչյան «Փյունիկ» Արտակ Դաշյան «Մետալուրգ» (Ուկրաինա) Արամ Բարեղամյան «Բանանց» Զավեն Բադոյան «Իմպուլս»

Հարձակվողներ

Հենրիխ Մխիթարյան «Մետալուրգ» (Ուկրաինա) Գևորգ Ղազարյան «Փյունիկ» Հիրաչ Յագան «Ստանդարդ» (Բելգիա) Գևորգ Բադալյան «Բանիկ Մոստ» (Չեխիա)

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---