Խաչիյանն ու Ալթունյանը հաղթանակներ են տարել շախմատի ԱՄՆ առաջնությունում

Խաչիյանն ու Ալթունյանը հաղթանակներ են տարել շախմատի ԱՄՆ առաջնությունում

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Սենտ Լուիսում ԱՄՆ շախմատի առաջնության 7-րդ տուրում խաղարկվել է 12 պարտիա: Հայ շախմատիստներից Մելիքսեթ Խաչիյանն ու Լևոն Ալթունյանը հաղթեցին համապատասխանաբար Ջոել Բենջամինին և Սամյուել Շանքլանդին: Իսկ Վարուժան Հակոբյանը պարտություն կրեց Ռոբերտ Գեսսից:

7-րդ տուրից հետո Հակոբյանը 3,5 միավորով 6-ից տեղից նահանջեց` զբաղեցնելով 12-րդ տեղը, Խաչիյանը առաջընթաց գրանցեց` զբաղեցնելով 17-րդ տեղը, իսկ Ալթունյանը 21-րդն է:

Մայիսի 21-ին շախմատիստները հանգստանում են, հաջորդ տուրը տեղի կունենա մայիսի 22-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---