Երևանում տեղի կունենա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային մրցաշար

Երևանում տեղի կունենա Նելսոն Ստեփանյանի անվան սամբոյի միջազգային մրցաշար

PanARMENIAN.Net - Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2010թ հուլիսի 16-ից 19-ը Երևանում անց է կացնելու հռչակավոր հայ օդաչու, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի միջազգային հուշամրցաշար` նվիրված երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին: Մրցաշարը ոչ միայն մարզական առումով կկարևորվի, այլև կունենա ռազմահայրենասիրական դաստիարակության ու բարոյահոգեբանական նշանակություն:

Միջազգային մրցաշարն անց է կացվելու պատանիների և աղջիկների միջև: Ակնկալվում է սամբո մարզաձևում հաջողություններ ունեցած աշխարհի մի շարք երկրների ներկայացուցիչների մասնակցությունը:

Հուշամրցաշարը, որը կարող է դառնալ նաև ավանդական, կխթանի մարզաձևի զարգացմանն ու հանրահռչակմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ մարզիկների էլ ավելի հաջող ելույթներին միջազգային մրցասպարեզներում:

Հիշեցնենք, որ հայ սամբիստները միայն այս տարվա պատանիների, երիտասարդների, աղջիկների և մեծահասակների Եվրոպայի առաջնություններում արդեն վաստակել են 13 մեդալ /2 ոսկե, 2 արծաթե, 9 բրոնզե/, հաղորդում է սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---